Դատապարտյալի ուղղումը մարդու, հասարակության, համակեցության կանոնների և ավանդույթների նկատմամբ դատապարտյալի հարգալից վերաբերմունքի ձևավորումն է, ինչպես նաև վերջիններիս օրինապահ վարքագծի խթանումը` դատապարտյալի մոտ առողջ կենսակերպի ամրապնդման և զարգացման նպատակով:
Համաձան ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 17-րդ հոդվածի՝
Դատապարտյալի ուղղման հիմնական միջոցներն են պատիժները կատարելու և կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը: Ուղղման միջոցների առանձին տեսակներ անչափահասների համար կրում են պարտադիր բնույթ:
Ուղղման միջոցները կիրառվում են` հաշվի առնելով պատժի տեսակը, դատապարտյալի անձը և պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցագործությանը, պատժի ժամկետը, ուղղիչ հիմնարկի տեսակը, ինչպես նաև պատժի կատարումը տարբերակելու ու անհատականացնելու սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքներ:
Սոցիալական, հոգեբանական, իրավական և դաստիարակչական աշխատանքներին դատապարտյալի մասնակցությունը հաշվի է առնվում նրա ուղղման աստիճանը որոշելիս, ինչպես նաև նրա նկատմամբ սահմանված կարգով խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելիս: