Երևանի ծախսերը ավելացվել են 5,2 միլիոն դրամով. Երևանի ավագանի

Երևանի ավագանում ընդունած նոր որոշմամբ նոր փոփոխություններ են կատարվել «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» N 93-Ն որոշման մեջ:

«1. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» N 93-Ն որոշմամբ հաստատված.

1) եկամուտների գումարն ավելացնել 1,882,694.5 հազար դրամով,

2) ծախսերի գումարն ավելացնել 5,249,512.6 հազար դրամով,

3) դեֆիցիտի (պակասուրդի) գումարը ավելացնել 3,366,818.1 հազար դրամով»,-նշվել է որոշման մեջ:

Որոշումը ընդունվել է 2018 թվականի փետրվարի 13-ին, իսկ ուժի մեջ կմտնի մարտի 5-ին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել