Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 10,2 տոկոսով:
«2018թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10,2%֊ով՝ կազմելով 198 816 դրամ: Պետական հատվածում աճը կազմել է 7,1%, իսկ մասնավոր հատվածում՝ 11,3%»,- գրել է Կ.Կարապետյանը: