Զինծառայողի պարենային ապահովության ցանկում կարագը փոխարինող ապրանքների թվում կավելացվի սփրեդը և միքս

Կառավարությունը վաղը՝ փետրվարի 22-ի նիստին կքննարկի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարել:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմիցներկայացված նախագծի համաձայն հստակեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին կատարվող հղումները և պարենային ապահովության չափաքանակներում կարագին փոխարինող ապրանքները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Պարենային ապահովության կարգը հաստատելու չափաքանակների 11-րդ կետում «շաքարով» բառից հետո կլրացվի «սփրեդով, միքսով» բառերով: Նախատեսել կարագին փոխարինող ապրանքներ՝ անձնակազմի մատակարարումները անխափան իրականացնելու նպատակով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է զինծառայողների պարենային ապահովության հետ կապված հարաբերությունների պատշաճ ապահովմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել