Կառավարությունը կհաստատի արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը

Կառավարության հերթական նիստին՝ փետրվարի 22-ին գործադիրը որոշում կընդունի «Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունելու մասին։

ՀՀ ԱԻՆ-ի կողմից ներկայացված նախագծում նշվում է, որ ««Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ 2016 թ-ի սեպտեմբերի 28-ի ՀՕ-138-Ն օրենքով կատարված լրացման համաձայն՝ լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար:

ՀՀ վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 73-Ա որոշման հավելվածով նախատեսվում է Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Միաժամանակ, ներկայացվող նախագծի մշակման համար հիմք են ընդունվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ և 175-րդ հոդվածների դրույթները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է որպես պետության կողմից փոխհատուցում սահմանել օրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր ժամ­կե­տով լիազոր մարմնի հայտով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին փոխհատուցվող (վճարվող) միջին աշխատավարձի չափը և վճարման կարգը:

Սրա ընդունումը կխթանի ՀՀ-ում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորումը և զարգացումը, կսահմանի սոցիալական երաշխիքներ, կապահովի «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 73-Ա որոշման պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել