Ազգայի ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հեղինակը «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն է:
«Ռեյտինգային ընտրակարգը անընդունելի է: Ես չեմ ցանկանում, որ մենք հիմա ակադմիական բանավեճ սկսենք: Եթե մենք հիմա սկսենք իրար համոզել, թե որ ընտրակարգն է ավելի ընդունելի, դա լուծման չի բերի: Այն, ինչ տեղի ունեցավ 2017 թվականի ապրիլի 2-ին ուղղակի անընդունելի է»,-նշեց նա:
Պատգամավորին հակադարձեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ աշխարհի որևէ երկրում չկա մոդել, որը կրկնի այլ երկրի մոդելը. «Ուզում եմ հիշեցնել, որ նախկին «Բարգավաճ Հայաստան» կուսակցոթյունը կողմ է քվերակել նոր ընտրական օրենսգրքին: Մեծ քաղաքական կոնսենսուսով ընդունված օրենսգիրքը»:
Պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ նշեց, որ այս նախագիծը ԱԺ բերելը պայմանավորված է ընտրության արդյունքներով. «Արդյո՞ք մեր ընդդիմադիր գործընկերները կողմ էին քվերակել այս օրենսգրքին: Կարող ենք փաստել, որ այս օրենքում փոփոխություններ կատարելը պայմանավորված է ընտրության արդյունքներով»:
«Ելք» խմբակցության պատգամավորը հարց բարձրացրեց, թե այդյո՞ք ընտրված պատգամավորները իրականացնում են իրենց պարտավարությունները. «Առաջարկում են ընդունել այս օրենքի նախագիծը»:
Նշենք, որ կառավարոությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին:
Նախագիծը չընդունվեց 9 դեմ, 5 կողմ ձայներով:
Մանրամասները՝ տեսանյութում
Եվգենյա Համբարձումյան