Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 21-ին նոր հրամանագիր է ստորագրել որում ասվում է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ․
Ռուբեն Վարդազարյանին նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ»: