ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Բորիս Դեմիրխանյանին ազատել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն»։
Նշենք, որ այս պաշտոնին է նշանակվել Ամալյա Եղոյանը։