Այս տարվա փետրվարի 28-ին ուժի մեջ է մտնում կառավարության 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բացթողելու կարգը։
Մարտի 1-ից դեղերի մի մասը հնարավոր կլինի գնել առանց դեղատոմսի, մյուս մասը դեղատոմսերով։ Առողջապահության նախարարությունը հրապարակել է դեղերի համապատասխան ցանկերը՝
Հայաստանի Հանրապետությունում գրանցված հսկվող դեղերի ցանկ
Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկ
Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկ