Մասնագիտական գործունեություն իրականացնող նոր պալատ կստեղծվի

Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Այս օրենքի համաձայն՝ Հայաստանում կստեղծվի ճարտարապետների պալատ։ Այն մասնագիտական եւ անկախ  գործունեություն իրականացնող, ինքնակարգավորվող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:

Ճարտարապետների պալատը իրականացնելու է ճարտարապետների եւ ճարտարագետ-կոնստրուկտորների (այսուհետ` նաեւ ճարտարապետներ) արտոնագրման, հավատարմագրման, ինչպես նաեւ արտոնագրի, հավատարմագրի  կասեցման եւ դադարեցման գործառույթները։

Օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 6-ին։ Իսկ օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի ճարտարապետների միավորում» կազմակերպությունն իրավունք ունի վերակազմավորման միջոցով ստեղծել «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպությունը (ՀՀ «Ճարտարապետների պալատ» ԻԿԿ):

Այսինքն, նոր մասնագիտական գործունեություն իրականացնող պալատը կստեղծվի մինչև մարտի 6-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել