Լապշինը դիմել է ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի

Ամիսներ առաջ Բաքվի բանտերում անցկացրած բլոգեր Ալեքսանդր Լապշինը մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ իր ներկայացրած հայցը և ասել է, որ Ադրբեջանն իր միջոցով կարող է ներդրում կատարել Արցախի տնտեսությունում։

«Ենթադրենք՝ տեսականորեն, ես Ադրբեջանից ստացա 50 հազար եվրո և դրանով Ստեփանակերտի կոնյակի գործարանից գնեցի 1000 շիշ լավ հնեցված ղարաբաղյան կոնյակ։ Կնշանակի՞ դա, որ Ադրբեջանն իմ միջոցով ներդրում է կատարում Ղարաբաղի տնտեսությունում»,- նշել է բլոգերը ֆեսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ 2016-ի վերջին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի հարցումով, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի հետ համաձայնացնելու ԼՂՀ այցելելու համար։ Բեառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի հարցումը ու արտահանձնել Լապշինին։ Բաքվում դատարանը նրան երեք տարվա ազատազրկման էր դատապարտել։ Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել էր կարգադրություն՝ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Միաժամանակ պարզվել է, որ բանտում Լապշինին քիչ էր մնում ինքնասպանության հասցնեին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել