Շենգավիթ համայնքի բնակիչ Գ․Մ-ին իր «BMW X5» մակնիշի մեքենայով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն են բերման ենթարկել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Տեղեկություններ էին ստացվել, որ տղամարդը, ով իր մեքենայով հաճախ է լինում Նոր Նորքի վարչական տարածքում, իր մոտ ապօրինի թմրյանյութ է պահում, օգտագործում և իրացնում։
Փետրվարի 13-ին ստացված տեղեկությունների հետքերով քրեական հետախույզները Երանի Բագրևանդ փողոցից կասկածյալին իր «BMW X5» մակնիշի մեքենայով բերման ենթարկեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Խուզարկությամբ մեքենայի սրահից հայնաբերվել է պոլիէթիլենային 4 փաթեթ՝ մարիխուննա թմրանյութի նմանվող զանգածով և մուգ շագանակագույն հետքերով կաթոցիչ։ Ըստ նրա, փաթեթում հենց մարիխուանա է։
Հայտանբերվածն առգրավվել է, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է։