Սոցիալական ապահովության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շղթան շարունակվում է: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՊԾ-ից։
Այսուհետ ՀՀ քաղաքացին կարող է՝
- Աշխատանքային կենսաթոշակի
- Երեխայի ծննդյան միանվագ նպաստի
- Խնամքի նպաստի
- Չաշխատող անձին մայրության նպաստի
- Ծերության նպաստի
- Հաշմանդամության նպաստի
- Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի
դիմումները ներկայացնել իրեն հարմար Սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ առանց մտահոգվելու իր հաշվառման վայր հասնելու մասին:
Դիմումների ներկայացման ընթացակարգի մասին տեղեկացեք ՍԱՊԾ տեսանյութից