Տիգրան Փարվանյանը նշանակվել է հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար

1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը նշանակվել է հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար։ Նա զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հավելենք, որ նրա փոխարեն 1-ին զորամիավորման նոր հրամանատար է նշանակվել գնդապետ Արարատ Մելքումյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել