ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում:
Այս մասին ԱԺ արտահերթ նիստը սկսելիս այսօր՝ փետրվարի 16-ին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Այսօր Հրայր Թովմասյանը Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել», – ասաց Բաբլոյանը։
ԱԺ նախագահի հայտարարությունից հետո դահլիճում ծափեր հնչեցին, Ազգային ժողովի փոխնախագահ Շարմազանովը՝ կատակեց. «Բոլորն ուրախ են, որ գնում ես»։ Արա Բաբլոյանը պարզաբանեց. «Բոլորս էլ հասկացանք, որ ծափահարությունները վերաբերում էին հայտարարությանս առաջին մասին, որ իր թեկնածությունն առաջադրել է ՍԴ-ում թափուր տեղի համար»: