17 աշակերտի կյանք խլած Քրուզին դպրոցից հեռացրել են անցյալ տարի՝ կռվի պատճառով

Ֆլորիդայի դպրոցներից մեկում 17 աշակերտի կյանք խլած Նիկոլաս Քրուզը վաղուց է ցանկացել վրեժխնդիր լինել դպրոցի ուսուցիչներից և աշակերտներից: Այս մասին հայտնում է USA.one-ը:

Նրա դպրոցական ծանոթ Բրենթ Բլեքը ABC-ին պատմել է, որ նա դեռ անցյալ տարի էր սպառնացել դպրոցին, երբ դեռ աշակերտ էր:

«Դա բոլորն էին կանխատեսում», —WJXT-ին ասել է աշակերտներից մեկը:

11-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորիա Օլվերան պատմել է, որ Քրուզին դպրոցից հեռացրել են անցյալ տարի՝ իր նախկին ընկերուհու նոր զուգընկերոջ հետ կռվի պատճառով:

Քրուզի նախկին համադասարանցի Ջոշուա Չարոն հավելել է, որ հեռացումը կապված է եղել նաև նրա հետ, որ Քրուզի ուսապարկում փամփուշտներ են գտել:

Ինչ վերաբերում է զենքին՝ AR-15 հրացանին, ապա մարդասպանն այն օրինական ճանապարհով է  ձեռք բերել:  Նիկոլասի հոգեբանական խնդիրները խորացել էին  մոր մահից հետո: Տղաները որբ էին մնացել: Մարդասպանի մտերիմները նկատել էին, որ մահից հետո նա դեպրեսիայի մեջ էր ընկել:

Հիշեցնենք, որ Սուրբ Վալենտինի օրը դեռահասը հայտնվել էր իր ատելի ուսումնական հաստատության մոտ՝ փաթաթված փամփուշտի ժապավենով: Նա սպանել է 17 մարդու, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Մեկ ժամ անց դեպքի վայրից ոչ հեռու մարդասպանին ձերբակալել էին: Նա չէր դիմադրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել