Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները կուտակային միջոցներով ներդրումներ կատարելիս առաջնորդվում են դիվերսիֆիկացիայի սկզբունքով, ինչը նշանակում է, որ գումարները ներդրվում են միժամանակ տարբեր ֆինանսական գործիքներում, տարբեր երկրներում, տարբեր ոլորտներում, տարբեր արժույթներով: Այս մասին հայտնում են Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից։
Ներդրման այսպիսի եղանակը կուտակային կենսաթոշակային համակարգի ապահովության կարևոր նախապայման է, քանի որ դրա շնորհիվ ռիսկերը բաշխվում են, և մի ակտիվի գծով կորւոստը փոխհատուցվում է մյուս ակտիվից ստացված եկամտով:
Դիվերսիֆիկացիայի շնորհիվ կուտակային համակարգի մասնակիցների միջոցների կորստի ռիսկը հասցված է նվազագույնի:
Տեսանյութը՝ ԿՀԻԿ-ի