Փոփոխություններ՝ բուհական մասնագիտությունների կրթական ծրագրում

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  հունվարի 24-ին հրաման է ստորագրել, որով փոփոխություն է կատարվել կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. 647-Ա/Ք հրամանում․

« 1) Հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (բակալավր ու անընդհատ և ինտեգրացված) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում՝
ա. «0428-Միջոլորտային մասնագիտություններ» բաժնի «042801.00.6-Դատական փորձաքննություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել «042801.01.6-Դատական փորձաքննություն» տողով.
բ. «0718-Միջոլորտային մասնագիտություններ» բաժնի «071803-Մեխատրոնիկա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել «071803.01.6-Մեխատրոնիկա» տողով.
գ.«1015-Զբոսաշրջություն» բաժնի «101501.00.6-Զբոսաշրջություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել «101501.02.6 Ագրոզբոսաշրջություն» տողով.
դ. «0231-Բանասիրություն» բաժնի «023102.00.6-Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել <<023102.09.6-Անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու և հաղորդակցություն», «023102.10.6-Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու և հաղորդակցություն», «023102.11.6-Անգլերեն լեզու, իսպաներեն լեզու և հաղորդակցություն», «023102.12.6-Անգլերեն լեզու, իտալերեն լեզու և հաղորդակցություն» տողերով.
զ. «0232-Լեզվաբանություն» բաժնի «023201.00.6-Լեզվաբանություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել << 023201.09.6-Միջմշակութային հաղորդակցություն և
թարգմանություն (ըստ լեզուների)» տողով:

2) Հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում՝
ա. «0428-Միջոլորտային մասնագիտություններ» բաժնի «042801.00.7-Դատական փորձաքննություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել «042801.01.7-Դատական փորձաքննություն» տողով.
բ. «0718-Միջոլորտային մասնագիտություններ» բաժնի «071803.00.7-Մեխատրոնիկա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել «071803.01.7-Մեխատրոնիկա» տողով.
գ.«1015-Զբոսաշրջություն» բաժնի «101501.00.7-Զբոսաշրջություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել «101501.05.7- Ագրոզբոսաշրջություն» տողով.
դ. «0232-Լեզվաբանություն» բաժնի «023201.00.7-Լեզվաբանություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել «023201.11.7-Ընդհանուր և հայ լեզվաբանություն» տողով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել