Աշխատանքի հրավեր անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ծառայության անցնելու համար հրավիրվում են բարձրագույն կրթությամբ՝ իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ, արևելագիտություն մասնագիտությամբ մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ (արական սեռի համար բանակում ծառայությունը՝ պարտադիր): Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է (անգլերեն և ռուսերեն լեզուների հետ ֆրանսերենը, արաբերենը և այլ լեզուները՝ ցանկալի)։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշված պահանջներին համապատասխանող անձինք փետրվարի 15-ից մինչև մարտի 1-ըներառյալ աշխատանքային օրերին կարող են դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կադրերի բաժին՝ ժամը 9.00-ից 18.00-ն, ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 հասցեով։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011-37-02-48 կամ 011-37-02-31 հեռախոսահամարներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել