Հարկ վճարողների կողմից հաշվետվությունը սխալ կազմելու դեպքում այլևս տուգանք չի նշանակվի

Հարկ վճարողների կողմից հաշվետվությունը սխալ կազմելու դեպքում մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գանձվում էր տուգանք՝ դրա հետևանքով պակաս հաշվարկված հարկի 10 տոկոսի չափով: Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո տուգանքը հանվել է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է ՊԵԿ «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը:

Հանվել է նաև հարկային վնասը ավել ցույց տալու համար կիրառվող տուգանքը, որը, հիշեցնենք, ավել ցույց տրված վնասի 20 տոկոսի չափով էր տուգանվում:

Այսուհետև, հարկ վճարողները կարող են նաև չպահել ստուգումների համար ստուգման գրանցամատյաններ: Նշենք, որ նախկինում դրանք պարտադիր էին, իսկ այժմ այդ պահանջը հանվել է 2018 թվականի հունվարի 1-ից հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել