Ի՞նչ կանոնների պետք է հետևել օդանավ նստելուց առաջ և հետո

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» կառավարության N 1307-Ն որոշման հավելվածում կատարվել հետևյալ լրացումները և փոփոխությունները:

Արգելվում է  օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր սարքավորումների, առարկաների կամ իրերի փոխադրումը:

Արգելվում է նաև բորտսնունդ և հարակից նյութեր՝ սննդամթերքը, խմիչքները, չոր մթերքները և օդանավի թռիչքի ընթացքում դրանք պահպանելու և ուղևորներին տալու համար նախատեսված սարքավորումները, վտանգավոր բեռներ` առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրելու ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանն ու թռիչքների անվտանգությանը:

Կարգազանց ուղևորներ կհամարվի այն մարդը, ով  սկսած օդանավի դուռը փակելու և մեկնման պահից մինչև նրա վայրեջքը և դուռը բացելու պահը, կկատարի հետևյալ գործողությունները՝

1) դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարձակում, ահաբեկում, սպառնում, որոնց պատճառով վտանգվում է տիրող կարգը կամ ստեղծվում է սպառնալիք՝ գույքի ապահովության և անձանց անվտանգության համար.

2) դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարձակում, ահաբեկում, սպառնում կամ գործողություն, որոնց պատճառով արգելվում է օդանավի անձնակազմին իրականացնելու իր պարտականությունները կամ նվազեցվում է իրենց պարտականությունները կատարելու՝ նրանց ունակությունը.

3) դիտավորությամբ կամ անզգուշությամբ օդանավին, նրա սարքավորումներին և կառուցվածքներին վնաս հասցնելը, որը խախտում է սահմանված կարգը և առաջացնում է սպառնալիք՝ օդանավի և նրանում գտնվող մարդկանց անվտանգության համար.

4) դիտավորությամբ կամ անզգուշությամբ սխալ տեղեկատվության տարածում, դրանով իսկ թռիչքի ընթացքում օդանավի անվտանգության համար սպառնալիքի ստեղծում.

5) անվտանգության ապահովմանը, կանոնակարգմանը և գործունեությանն ուղղված օրինական օդանավի հրամանատարի հրամանները կամ հրահանգները չկատարելը և պատշաճ կամ նպատակահարմար գործողություններին չենթարկվելը:

Որոշման մեջ ներկայացվում են նաև  օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները՝

1) օդանավակայանի տարածքի, օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը.

2) մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային համակարգերով և տեսահսկման սարքավորումներով անվտանգության ապահովման ընթացակարգերը.

3) անցագիր ստանալու համար դիմած անձանց նախապատմության ուսումնասիրման ընթացակարգը.

4) անցագրերի տեսակները, ժամկետները, անցագրերի ձևաթղթերը.

5) անցագրեր տալու և անցագրային վերահսկողության իրականացման կարգը.

6) անցագրային տվյալների բազայի ստեղծման, կողմնակի մուտքերից անցագրային տվյալների բազայի պաշտպանության ընթացակարգերը.

7) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավակայանային պիտույքների, օդանավ տարվող սննդի և մաքրման միջոցների, օդանավի անձնակազմի անդամների և նրանց ձեռքի իրերի, օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային զննման ընթացակարգերը.

8) օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի սպառիչ ցանկը.

9) արգելված առարկաների բացահայտման դեպքում` կատարման ենթակա գործողությունները և համապատասխան ընթացակարգը.

10) փոխադրման ընդունված, սակայն մշակման ընթացքում սխալմամբ տվյալ չվերթից հետ մնացած չուղեկցվող ուղեբեռի զննման և փոխադրման ընդունման կարգը.

11) անվտանգության հսկողություն անցած ուղևորների և նման հսկողություն չանցած ուղևորների միջև շփման բացառումն ապահովող միջոցառումները.

12) ստերիլ գոտին և ավիացիոն անվտանգության տեսանկյունից կրիտիկական հատվածների առկայությունը և այդ հատվածների կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

13) թռիչքից հրաժարվելու կամ թռիչքին չներկայանալու դեպքում հաշվառում անցած և ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորի ուղեբեռի՝ օդանավից դուրսհանման և զննման ընթացակարգը.

14) օդանավ տարվող սննդի զննման և օդանավ փոխադրման կարգը.

15) օդանավի մաքրման ժամանակ կիրառվող անվտանգության միջոցառումները.

16) ուղևորի բացակայության դեպքում ուղեբեռը բացելու միջոցով զննման իրականացման ընթացակարգը.

17) բարձրաստիճան պաշտոնատար անձանց, դիվանագետների, պաշտոնական պատվիրակությունների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.

18) հաշմանդամ և հիվանդ ուղևորների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերը.

19) էլեկտրական սարքավորումների, ապակե տարաների, կենդանիների և թռչունների զննման ընթացակարգերը.

20) հղի կանանց, մանկական սայլակներում գտնվող նորածինների և մանկահասակ երեխաների զննման ընթացակարգերը.

21) կրոնական պատկանելության հանգամանքով զննումից հրաժարվող ուղևորների զննման ընթացակարգերը.

22) վտարված, կալանքի տակ գտնվող ուղևորների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.

23) հատուկ փոստի ուղեկցումներ և սուրհանդակային առաքումներ իրականացնող անձանց նկատմամբ կիրառվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.

24) հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման կարգը.

25) անմաքս առևտրի խանութներին մատակարարվող ապրանքների զննման կարգը.

26) զենքի՝ թույլատրված փոխադրման կարգը.

27) օդանավակայանի տարածքը և առանձին օբյեկտները շրջափակող պարիսպների առկայությունը, պահպանության ազդանշանային, տեսահսկման և լուսավորության սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը.

28) օդանավակայանի տարածքում հսկիչ-անցագրային կետերի քանակը, տեղաբաշխումը, մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային, լուսավորության, տեսահսկման և զննման սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը.

29) օդանավակայանի տարածքի և այլ օբյեկտների լուսավորության ու պահպանության ազդանշանային համակարգերով ապահովվածության աստիճանը.

30) օդանավակայանի տարածքում պահեստային դարպասների առկայությունը և դրանց կահավորվածության վիճակն ու օգտագործման կարգը.

31) վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության դեպքերում այցելուների, ինչպես նաև կազմակերպությունների տրանսպորտային միջոցների առկայության ժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումները.

32) հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների, ինչպես նաև օդանավակայանի և այլ կազմակերպությունների տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

33) բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող բեռների փոխադրման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

34) բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող թանկարժեք բեռների փոխադրման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

35) վտանգավոր բեռների սպասարկման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

36) դիվանագիտական բեռների և փոստի սպասարկման ընթացակարգերը.

37) հատուկ չվերթների անվտանգության ապահովման միջոցառումները՝ օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության մասով.

38) հասարակական գոտիներում և հանրության համար բաց տարածքների, շենքերի և շինությունների անվտանգության միջոցառումները.

39) օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների տվյալները.

40) հայտնի առաքողների, հայտնի մատակարարների, գրանցված բեռնային գործակալների և դրանց ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման համար պատասխանատու անձանց տվյալները.

41) զննման նպատակով օգտագործվող սարքավորումների բնութագրերը, դրանք սպասարկող կազմակերպությունը և սպասարկման կարգը.

42) անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները շահագործող և սպասարկող մասնագետներին ներկայացվող պահանջները:

Գրանցված օդանավ շահագործողները լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում են լիազոր մարմնի կողմից՝ 30-օրյա ժամկետում: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերում կատարված փոփոխություններն ու լրացումները նույնպես ներկայացվում են լիազոր մարմնի հաստատմանը։

Օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է ներառի՝

1) ծրագրի նպատակները, խնդիրները և դրանց իրականացմանն ուղղված ավիաընկերության պարտականությունները.

2) անվտանգության հարցերով օդանավ շահագործողի սերտիֆիկացված պատասխանատու աշխատողի նշանակումը.

3) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության համակարգի կառուցվածքը, ավիացիոն անվտանգության ստորաբաժանումը, նրա խնդիրները, իրավունքները և պարտականությունները.

4) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի արդյունավետության բարձրացման միջոցառումները՝ ներառյալ ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողի բոլոր աշխատողների ուսուցման, ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված միջոցառումների որակի ստուգման և ծրագրի գնահատման միջոցառումները.

5) ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները։

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքները բաժանվում են հետևյալ գոտիների՝

1) հատուկ վերահսկելի գոտիներ.

2) վերահսկելի գոտիներ.

3) ընդհանուր օգտագործման տարածքներ։

Ընդհանուր օգտագործման տարածքներում հասարակական կարգը և հասարակական անվտանգությունն ապահովվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից։

Նշենք նաև, որ անհրաժեշտության դեպքում հատուկ տեխնիսկական միջոցներ կարող են տեղադրվել նաև օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում, ուղևորային համալիրների մուտքերում, ավտոկանգառներում։

Ընդհանուր օգտագործման տարածքներում կարող են տեղադրվել տեսահսկման սարքավորումներ, իսկ ուղևորային համալիրների մուտքերում՝ այդ տարածքներ մուտք գործող անձանց և նրանց ուղեբեռների զննման համար՝ զննման սարքավորումներ։

Որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունվել է 2018 թվականի հունվարի 18-ին, իսկ ուժի մեջ կմտնի փետրվարի 17-ին: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել