«Դատարանը նույնպես սուբյեկտ է և հուզական արձագանքներ շատ են լինում». Արմինե Ֆանյան

Այս երկրում փաստաբանական համայնքը շատ կարևոր օղակ է և համայնքի անգործությամբ ամբողջ դատաիրավական համակարգը կարող է պառալիզացվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը՝ խոսելով  քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր նախագծով փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամի սանկցիա կիրառելու վերաբերյալ նոր դրույթի մասին:

«Օրինագծի վտանգավորության մասին բազմիցս խոսել են: Այն պաշտպանության արդյունավետությունը զգալիորեն կիջեցնի: Եվ այսօր մեր պայքարը առաջին հերթին ուղղված է մեր վստահորդների շահերի պաշտպանությանը»,-նշել է հանրային պաշտպանը՝ խոսելով արդեն մի քանի օր շարունակվող գործադուլի մասին:

Արմինե Ֆանյանը կարծում է, որ այս կարգավորումը քաղաքացիական դատավարության օրենսգրքում ընդգրկելու միակ պատճառը Հայաստանում ընթացքող մի շարք աղմկահարույց գործերն են, քանի որ մեծ թվով սանկցիաներ են կիրառվում դատարանների կողմից փաստաբանների նկատմամբ և այս դրույթը նրանց զսպելու միակ ճանապարհն է:

Մանրամասները՝  տեսանյութում

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել