«Մենք ավելի խիստ ենք պատժում». Սեդրակ Ասատրյանը՝ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ նոր նախագծի մասին

Շատերը կարծում են, որ միչև հիմա փաստաբանի նկատմամբ սանկցիա ոչ ոք չի կիրառել և այս տուգանքը նոր են մտցնում, բայց դա այդպես չէ: Այս մասին Իրավաբան.net-ի  հետ զրույցում հայտնել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը` խոսելով  քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր նախագծով փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամի սանկցիա կիրառելու վերաբերյալ նոր դրույթի մասին:

«Այսօրվա իրավակարգավորումը այն էր, որ դատարանը սանկցիա կիրառելու դեպքում որոշումը ուղարկում էր Փաստաբանների պալատ: Պալատը օրենքի ուժով պետք է վարույթ հարուցեր, խորհուրդն էլ քններ: Խարհուրդը քննում էր և կայացնում  էր պատճառաբանված որոշում: Էս դեպքում մեր մտավախություններից մեկը նաև այն է, որ դատարանը էմոցիոնալ զեղում ունենա այդ պահին, կարող է վիրավորվի, հավասարակշռությունից դուրս գա և մուրճը խփի՝ ասելով, որ սանկցիա եմ կիրառում»,- նշում է փաստաբանը:

Սեդրակ Ասատրյանի խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Փաստաբանների պալատը ավելի խիստ է պատժում, երբ տեսնում է, որ խախտում կա, սակայն շատ են եղել նաև դեպքերը, երբ սանկցիան անհիմն է եղել. «Ստացվում էր, որ մենք կոլեգիալ, հավասարակշռված այդ ինստիտուտը զարգացնում ու առաջ ենք տանում: Երբ այդպիսի կարգավորում գործածելու անհրաժեշտությունը կար՝ չարեցին, հիմա բերել այն ժամանակ են կիրառում, երբ մենք դա արդեն կիրառում ենք, որ մենք ունենք այդ ինստիտուտը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել