«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`
1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից.
2) բժշկական հիմնարկներ բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց.
3) առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդությամբ, գինեմոլությամբ, թմրամոլությամբ, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով, հոգեկան հիվանդությամբ տառապող կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող անձանց օրենքով սահմանված կարգով հոսպիտալացնելու կամ հետազոտելու միջնորդությամբ դիմել առողջապահական մարմիններ.
3.1) oրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև անչափահասներին սահմանված կարգով հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելու դեպքում այդ մասին տեղյակ պահել վերջիններիս օրինական ներկայացուցիչներին.
4) միջոցներ ձեռնարկել դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերի հարկադիր կատարողների, ոստիկանության պաշտոնատար անձանց, տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների, դատավարության այլ մասնակիցների և դատավարությանն աջակցող անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ:
Ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հանցագործություններից և այլ իրավախախտումներից, դժբախտ դեպքերից տուժած, ինչպես նաև կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու համար:
Նշենք, որ կառավարությունը Ազգայի ժողովի օրակարգ էր մտցրել նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որի համաձայն վերը նշված կարգավորան 2-րդ մասը լրացվել է 2.1 կետով. «2.1) հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել ոչ հոժարակամ հոսպիտալացումից խուսափող անձանց»:
Օրինագիծը արդեն ընունվել է 2-րդ ընթերցմամբ: