Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ տալու համար պետական տուրքի դրույքաչափերում նոր փոփոխություններ կան: Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել են ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում և ընդունվել երկրորդ ընթերցմամ:
Այսպիսով, պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`
ա) դրամական պահանջով` | հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1500 դրամից |
բ) ոչ դրամական պահանջով` | 4000 դրամ |
2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար` | 500.000 դրամ |
3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար` | 100.000 դրամ |
4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար` | |
ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար` | բազային տուրքի չափով |
բ) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար` | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
գ) ըստ ներկայացնողի եւ օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար | բազային տուրքի չափով |
դ) այլ դիմումների համար` | 3000 դրամ |
5. հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու կամ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումների համար, օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման եւ հարկադիր կատարման վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումների համար, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար` | 4000 դրամ |
6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` | |
ա) դրամական պահանջի գործերով` | վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված եւ բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով |
բ) ոչ դրամական պահանջի գործերով` | 10.000 դրամ |
գ) հատուկ վարույթի գործերով` | 8000 դրամ |
7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` | |
ա) դրամական պահանջի գործերով` | հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից մինչև 100.000 դրամ |
բ) ոչ դրամական պահանջի գործերով` | 20.000 դրամ |
գ) հատուկ վարույթների գործերով` | 10.000 դրամ |
8. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար` | 500 դրամ և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` 150 դրամ |
9. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար | 200 դրամ պատրաստված յուրաքանչյուր էջի համար` 100 դրամ |
10. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար` | պատրաստված յուրաքանչյուր կրիչի համար` 1000 դրամ |