Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել