Այսօր՝ փետրվարի 8-ին, խորհրդարանում քվեարկության դրվեց միջհամայնքային միավորումների մասին օրենքը:
Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ դաշինքը դեմ է քվերակելու այս օրենքին:
««Ծառուկյան» դաշինքը միանշանակ դեմ է քվերակելու այս օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ միակողմանի ռեֆորմ անելը հավասարակշռությունը միանշանակ խախտելու է: Սյունիքի օրինակը բերեմ: Առաձին Մեղրու մի համայնք, Սիսիանի մի համայնք, Գորիսի և Ղափանի հետո այդ 4 շրջանները կմիավորվեն, կունենաք մեկ մարզպետարան, մեկ միջհամայնքային միավորում: Եվ այդպես Հանրապետությունում 10 մարզպետարան, 12 կամ 14 միջհամայնքային միaվորում: Ռեֆորմը կոմպլեքսային պետք է անել: Մենք միանշանակ դեմ ենք այս նախագծին»,-նշեց Միքայել Մելքումյանը:
Նշենք, որ միջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորություններ:
Նախորդ նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ միջհամայնքային միավորումների մասին օրենք ունենալը դա Սահմանադրական պահանջ է և կառավարության 2016 թվականի մարտի որոշման համաձայն պետք է
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը ամրագրված է Սահմանադրությամբ. «Այսինքն այս նախագծով մենք ոչ թե նոր գաղափար ենք բերում, այլ այն հնարավորությունը, որը Սահմանադրությամբ տրված է համայնքներին ստեղծել միջհամայնքային միավրումներ, հնարավորություն է տրվում անել դա: Ուզում եմ նաև առաջարկություն հնչեցնել, որ օրենքում ժամկետը թողնել ոչ թե 5 տարի, այլ ուղղակի կանոնադրության մեջ նշել և թող համայնքները որոշեն, թե քանի տարով կստեղծվեն այդ միջահայնաքային միավորումները»:
Օրենքը ընդունվեց 61 կողմ, 38 դեմ և մեկ ձեռնպահ ձայներով:
Եվգենյա Համբարձումյան