Ազգային ժողովում քննարկվում է միջհամայնքային միավորումների մասին օրենքը

Այսօր՝ փետրվարի 7-ին, խորհրդարանում քննարկման դրվեց միջհամայնքային միավորումների մասին օրենքը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ միջհամայնքային միավորումների մասին օրենք ունենալը դա Սահմանադրական պահանջ է և կառավարության 2016 թվականի մարտի որոշման համաձայն պետք է ընդունվեր մինչև 2016 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակ:

«Կարծում եմ, որ դեռ շուտ է այս նախագծի ընդունման մասին խոսելը: Դեռ չի ավարտվել համայնքների խոշորացման գործընթացը և դրան զուգահեռ մշակվում է համայնքների խոշորացման մեկ այլ տարբերակ: Այն, կարծում եմ,  ուղղված է նախկին խորհրդային միջհամայնքային վարչական շրջանների վերակենդանացմանը…Սակայն կարծում եմ, որ առաջին և երկրորդ ընթացքում օրենքը ավելի կատարյալ դարձնելու համար առաջարկություններ կարող եք անել: Քննարկման արդյունքում դուք պետք է զգաք օրենքի կարևորությունը»,-նշեց փոխնախարարը:

Սակայն հնաչած կարծիքի հետ համաձայն չէր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Կառավարության հարագարժան ներկայացուցիչ, կոչ եմ անում չդնել քվերակության մի նախագիծ, որը լի է հակասություններով, և որի հրատապությունը Դուք այս ամբիոնից որևէ կերպ չկարողացաք բացատրել: Ինչո՞ւ շտապել, երբ մենք դեռ չենք ավարտել համայնքների խոշորացման փուլերը, երբ մենք դեռ 1 հաջողված խոշորացման պատմություն չունենք»:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ  օրենքի ընդունման անհրաժեշտությունը ամրագրված է Սահմանադրությամբ«Այսինքն այս  նախագծով մենք ոչ թե նոր գաղափար ենք բերում, այլ այն հնարավորությունը, որը Սահմանադրությամբ տրված է համայնքներին ստեղծել միջհամայնքային միավրումներ, հնարավորություն է տրվում անել դա: Ուզում եմ նաև առաջարկություն հնչեցնել, որ օրենքում ժամկետը թողնել ոչ թե 5 տարի, այլ ուղղակի կանոնադրության մեջ նշել և թող համայնքները որոշեն, թե քանի տարով կստեղծվեն այդ միջահայնաքային միավորումները»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել