Մաքսային հսկողության բյուրոյի ստեղծման 116-ամյակի տոնակատարության շրջանակներում երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերետը որոշել է առավել արմատական եղանակով դաս տալ կոռումպացված պաշտոնյաներին։ Պետության ղեկավարը հանձնարարել է բուլդոզերներով տրորելով ոչնչացնել պաշտոնյաների գերժամանակակից ավտոմեքենաները:
Միջոցառման արդյունքում մետաղի ջարդոնի վերածվեցին Mercedes-Benz, Lexus, BMW, Audi ավտոմեքենար և մի հանմաշ Jaguar։ Մետաղի ջարդոնի վերածվեց նաև չափազանց հազվադեպ Chevrolet Corvette Stingray ավտոմեքենան։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Նախագահ Դուտերտեն դիտում էր թե ինչպես ընդամենը երեք րոպեի ընթացքում մինչև 115,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենաները մետաղի ջարդոնի վերածվեցին:
Ըստ կառավարության տվյալների անցյալ տարի Մաքսային բյուրոն առգրավել է 2.93 մլն դոլար արժողությամբ մաքսանենգ ճանապարհով ներկրված տրանսպորտային միջոցներ: Իսկ առգրավված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 866 մլն դոլար։