Բաքվում երեկ երեկոյան հզոր պայթյուն է որոտացել ռադիոսարքավորումների գործարանում, ինչի հաջորդել է հրդեհը: Այս մասին հաղորդում է ՌիաՆովոստին՝ հղում անելով Sputnik․az-ին։
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ հրդեհը մարվել է։
Գործակալության տվյալներով, գործարանը գտնվում է Պաշտպանության նախարարության հսկողության տակ։ Ըստ ականատեսների, տեղական ժամանակով ժամը 19:15-ին երկինքը լուսավորվել է պայթյունից, հետո սև, խիտ ծուխ է բարձրացել։ Նրանց խոսքով գործարանի մոտ հրդեհաշիջող և շտապօգնության տասնյակ մեքենաներ են գնացել և մեծ թվով ոստիկաններ։
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ միջադեպի ժամանակ ոչ ոք չի վիրավորվել:
Պայթյունի պատճառը դեռևս չի հաղորդվում։
https://www.facebook.com/interaztv/videos/2151382094902058/