Մաքսային ծառայությունն սկսել է հետևել արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիների գնումներին

Lenta.ru կայքը իրազեկում է, որ Մաքսային ծառայությունը սկսել է օպերատիվ կերպով ծանոթանալ արտասահմանում ռուսաստանցիների թանկարժեք գնումներին և ստուգել երկիր ներմուծվող ապրանքները: Այս մասին գրել է «Վեդոմոստի» թերթը:

Հրատարակչության  տեղեկատվությամբ, մաքսայինի աշխատակիցներն արդեն մի քանի մարդու դիմավորել են օդանավակայանում` նախօրոք տեղյակ լինելով, թե ինչ կա նրանց ուղեբեռում: «Այցելուն ժամանեց Մոսկվա, ըստ ավանդույթի, արդեն հանած բոլոր գնապիտակները գնված ժամացույցներից ու զարդերից: Սակայն մաքսայինի աշխատակիցները ոչ միայն զննեցին նրա ուղեբեռն, այլև արդեն գիտեին, թե հատկապես ինչ է պետք որոնել, երբ և որքան գումարով է այն գնվել»,-պատմեց խորհրդատվական ընկերության իրավաբանը:

«Հայտարարությունները» պարզաբանում են, որ թանկարժեք գնումների վերաբերյալ տվյալները մաքսայինը ստանում է Tax free արտասահմանցիների համար նախատեսված ավելացված արժեքի հարկի վերադարձման համակարգի բազայից, ինչպես նաև ռուսաստանցիների ժամանակավոր գտնվելու վայրերի իրավապահ մարմիններից:

Համաձայն ռուսաստանյան օրենսդրության` առանց հարկի թույլատրվում է երկիր ներմուծել մինչև 10 000 ռուբլի արժողությամբ գնումներ: Այդ գումարը գերազանցելու դեպքում` անհրաժեշտ է վճարել 30 տոկոս հարկ: Խախտումների դեպքում կարող է նախատեսված լինել ինչպես դրամական տուգանք, այնպես էլ կալավորում:

Պատրաստեց Վիկտորյա Բադալյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել