Դուստր և կախյալ ընկերություններ

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը իրավունք է տալիս, որպես տնտեսական ընկերության տեսակներ ունենալ «Դուստր» և «Կախյալ» ընկերությունները:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 75-րդ հոդվածի՝

Դուստր տնտեսական ընկերություն է համարվում այնպիսի ընկերությունը, որի կանոնադրական կապիտալում այլ /հիմնական/ ընկերությունը կամ ընկերակցությունն ունի գերակշռող մասնաբաժին և նրանց միջև կնքված պայմանագրին համաձայն հնարավորություն ունի կանխորոշելու նման ընկերության որոշումները:

Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերության պարտքերի համար:

Հիմնական ընկերությունը, որն իրավունք ունի պարտադիր ցուցումներ տալու դուստր ընկերությանը, նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում իր ցուցումների համաձայն կնքված գործարքների կատարման համար:

Հիմնական ընկերության մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերությունը կամ ընկերակցությունը սուբսիդար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար:

Ինչպես կարելի է նկատել, բոլոր դեպքերում դուստր ընկերության պարտավորությունների համար հիմնական ընկերության պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում միայն, երբ դա առաջացել է նրա մեղքով:

Այսպիսով, որպեսզի ընկերությունը հիմնական ընկերության կամ նկերակցության հանդեպ ճանաչվի ուստր, հիմնական ընկերությունը կամ ընկերակցությունը պետք է կարողանա կանխորոշել դուստր ընկերության որոշումները․

  • Կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով,
  • Իրենց միջև կնքված պայմանագրին համապատասխան,
  • Օրենքով չարգելված այլ ձևով։

Համաձայն  ՀՀքաղաքացիական օրենսգրքի 76-րդ հոդվածի՝

Տնտեսական ընկերությունը համարվում է կախյալ, եթե մյուս /գերակշռող, մասնակցող/ ընկերությունը կամ ընկերակցությունն ունի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվերակող բաժնետոմսերի ավելի քան 20 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել