Պատերազմը Սիրիայում․ աղմուկ Թուրքիայի կողմից օգտագործվող գերմանական արտադրության տանկերի շուրջ

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ գերմանական արտադրության «Լեոպարդ» տանկերը օգտագործվել են Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) վտանգելու նպատակով, Գերմանական կառավարությունից հավանաբար կպահանջվի, որպեսզի նրանք դադարեցնեն զենք տրամադրել Թուրքիային․ հայտնում է BBC-ն։

Գերմանիայի որոշ քաղաքական գործիչներ պահանջել են, որպեսզի կասեցվի ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի տանկերի առևտրի զարգացմանը։

Թուրքական ուժերը Սիրիայի հյուսիս-արևմտյան մասի ուղղությամբ գրոհը սկսել են շաբաթ օրը։

Աղմուկը սկսվել է շաբաթներ անց այն բանից հետո, երբ երկու երկրների արտաքին գործերի նախարարները պարտավորվել են բարելավել երկկողմ հարաբերությունները։

Նատոյի անդամ երկու պետությունների միջև հարաբերությունները սրվել են վերջին տարիներին։

Երկու կողմերի քաղաքական գործիչները հանդես են եկել տանկերի առևտրի առաջընթացի դեմ և խնդրել են կառավարությանը, որպեսզի այն պարզաբանի իր դիրքորոշումը Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի գրոհների վերաբերյալ։

Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության (CDU) անդամ և կառավարության արտաքին գործերի կոմիտեի նախագահ Նորբերտ Ռոթթիգենն ասել է, որ Գերմանիան ակնհայտորեն չպետք է շարունակի տանկերի արտահանումը։ Նա նշել է նաև, որ Թուրքիայի գործողությունները չեն կարող որակվել որպես ինքնապաշտպանություն, որովհետև Սիրիայում Քրդական ուժերի կողմից Թուրքիայի նկատմամբ որևէ հարձակում չի եղել։

Ռոթթիգենը գովել է ԱՄՆ-ի դիրքորոշումն ընդդեմ Թուրքիայի, նշելով, որ Միացյալ ՆահանգներըՆատոյի անդամ միակ պետությունն է, որը քաջ գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում։

Թուրքիայի նախագահը պարտավորվել է վերացնել Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) հսկող ռազմաուժերը, որոնց  ազդեցության ներքո են գտնվում Աֆրինը և Սիրիայի հյուսիսային սահմանին գտնվող ավելի քան 400 կմ տարածքը։

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ը հայտնել է, որ 5000 հոգի տարհանվել է Աֆրին տարածաշրջանի կոնֆլիկտային զոնայից։

Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել