Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված  նոր փոփոխություններ են նախատեսվում: Այս մասին տեղեկանում են ք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

Ներկայումս «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի  համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել կառավարության որոշմամբ՝  կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Օրենքով առաջին անգամ սահմանվել են այն բնագավառները, որոնցում գործունեություն ծավալող և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին կառավարության որոշմամբ կարող է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում:

Բնագավառում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար քաղաքացին, իսկ սպորտի բնագավառում թիմային մարզաձևերի շրջանակներում՝ նաև համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի նախագահը, կարող է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող և սույն կարգի համաձայն սպորտի բնագավառում նշանակալի նվաճումները հաստատող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճեները: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճեների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:

Սահմանված պայմանները բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից օրենքով սահմանված կարգով մշակվում և շրջանառվում է քաղաքացու տարկետում տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ սպորտի բնագավառում հետևյալ ձեռբերումներ ունեցող քաղաքացիները.

1) օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղեր  գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ: Սույն ենթակետում նախատեսված պայմանը կիրառելիս թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը,

2) ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերում աշխարհի կամ Եվրոպայի պատանիների առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ,

3) Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկներ, սակայն ոչ ավելի, քանի յուրաքանչյուր հավաքականից՝ 22 մարզիկ,

4) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել