Կենսաթոշակ նշանակելուց աշխատած լինելու մասին տեղեկանք այլևս չի պահանջվի

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նոր փոփոխություններ են նախատեսվում: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուն պետք է ներկայացնի  տեղեկանք` կենսաթոշակը նշանակելուց  հետո աշխատած լինելու մասին:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել