Բաքվի կենտրոնում 4 հարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնվել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ԱԻՆ-ին:
Հրդեհը սկսվել է «Ազնեֆթ» հրապարակի հարևանությամբ: Հրդեհի վայրում են հրդեհաշիջող և շտապօգնության մեքենաները
ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 10 մեքենաներ։ Քամին խոչընդոտում է հրշեջների աշխատանքը: Տան բնակիչները տարհանվել են:
Զոհերի կամ վիրավորների մասին ոչինչ չի ասվում:
![](https://ru.apa.az/upload/images/news/2018/january/20/big/ad2afd176b9c22def543217939b0380b.jpg)
![](https://ru.apa.az/upload/images/news/2018/january/20/big/231326335734456e7d18a6ad2d911366.jpg)