«Ելք» դաշինքի նախաձեռնած թանկացումների դեմ ուղղված երթն ավարտվեց:
«Սա մեր առաջին մոտեցումն էր, որը մենք պատվով իրականացրինք: Խնդիր ունենք երկրորդ մոտեցմանը ավելի մեծ քաշ բարձրացնել և ավելի տպավորիչ արդյունք ապահովել: Հարուցվել է քաղաքական գործընթաց և դրա ավարտը կախված է հետևյալից. արդյոք ՀՀ քաղաքացին կթոթափի 10 հազար դրամանոց շղթաների լուծը: ՀՀ քաղաքացին այն քաղաքացին է, որը Արցախում պատերազմ է հաղթել, որը անկախություն է ստեղծել, որը իր ուսերին 25, 27 տարի պետություն է տանում: Հայաստանի քաղաքացին հաղթելու է»,-երթի ավարտի ժամանկ նշեց ԱԺ-ում «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդ երթը նշանակվեց փետրվարի 5-ին:
ֆոտոշարքը՝ Ալիսա Չիլինգարյանի