Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ձևակերպեն իրենց պահանջը և դա տեսանելի դարձնեն քաղաքականապես: Այս մասին թանկացումների դեմ «Ելք»-ի նախաձեռնած երթի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այսօր հազարավոր մարդիկ իրենց տներում բողոքում են նույնիսկ իրենց կատարած քվերակությունից: Սակայն դա պատգամավորը քաղաքական գործոն չի համարում. «Քաղաքական գործոնն այն է, ինչ հիմա տեղի է ունենում այստեղ՝ փողոցում»:
Պատգամավորը նշեց, որ այսօր «Ելք»-ի նախաձեռնած գործընթացի մեկնարկն է միայն. «Այստեղ, փողոցում է արձանագրվում, որ քաղաքացիները թանկացումների հետ կապված խնդիրներ ունեն: Ոչ մի քաղաքացի չի կարող խնդիր չունենալ թանկացման հետ: խնդիրը նրանում է, թե ինքը դա կբարձրաձայնի թե՝ ոչ: Քաղաքական պրոցեսի ակունքը քաղաքացիների քաղաքական կամքի դրսևորումն է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այժմ երթի մասնակիցները գտնվում են Մաշտոցի պողոտայում և շարժվում են Սայաթ-Նովա փողոց: