Բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմներ կսահմանվեն

Կառավարության նիստի ժամանակ այսիր գործադիրը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ:

Նախագիծը ներկայացրել է կրթության և գիտության նախարար Լրոն Մկրտչյանը։ Նրա խոսքով օրենսդրական փաթեթի նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը: Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար:

Արդյունքում ամբողջական և հստակ կսահմանվեն բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել