Այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովը քվերակության ներկայացրեց նախորդ նիստին քննարկված օրենքի նախագծերը:
«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ընդունվեց: Կողմ քվերակեց 91 պատգամավոր:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կողմ քվերակեց 85, դեմ՝ 7 պատգամավոր: Դեմ էր «Ելք» խմբակցությունը:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ 0 դեմ ձայնով:
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվերակեց 87, դեմ՝ 6 պատգամավոր:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ՝ 7:
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց: Կողմ քվեարկեց 88, դեմ՝ 7 պատագամավոր:
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվերակեց 94 պատգամավոր, դեմ քվեարկող չկար:
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը ընդունվեց 94 կողմ ձայնով:
Վերջում քվեարկության դրվեց «Սահմանադրական դատարանի մասին» մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքը սահմանադրական է, ուստի այն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-րդը:
Մանրամասները՝ ավելի ուշ