Վարչապետ Կարեն Կարապետյանին` 2018 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին` 2018 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը»: