ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել է վերաքննիչ դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Գործը կքնննվի դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ:
Նշենք, որ նոյեմբերի 28-ին Բաբայանը Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտվեց :
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով կար 7 մեղադրյալ: