Վարչապետի ուղերձը Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի,Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք մեր ներդաշնակ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների զարգացման ու բարօրության: Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն և երջանկություն եմ մաղթում, բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել