ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, նախագահի դեկտեմբերի 30-ի հրմանագրով նաև գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 4-ին Ճարտարում:
Մովսես Հակոբյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 4-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: 1982 թ. ընդունվել է Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը՝ «Հրամանատարական, մարտավարական, թրթուրավոր և անվավոր մեքենաներ» մասնագիտությամբ։ 2002 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան:
1986 թ. մինչեւ 1987 թ. օգոստոս ամիսը ծառայել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի թիվ 553 մոտոհրաձգային գնդում՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար, իսկ 1987 թ.-ից մինչեւ 1988 թ. հունիս ամիսը ծառայել է Աֆղանստանում տեղակայված խորհրդային զորքերում՝ որպես մոտոհրաձգային վաշտի հրամանատարի տեղակալ։ 1988 թ. հունիսին գործուղվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի՝ Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գունդ, որտեղ և ծառայել է մինչև 1992 թ. մարտ ամիսը՝ զբաղեցնելով մոտոհրաձգային դասակի, իսկ այնուհետև՝ վաշտի հրամանատարի պաշտոնները։ Երբ 1992 թ. մարտ ամսում գունդը տեղափոխվել է Ստեփանակերտից, մնացել է ԼՂՀ-ում, շարունակել ծառայությունը բանակի շարքերում։
01.07.1992 թ. մինչև 01.09.1992 թ. հանդիսացել է Ճարտար գյուղի գումարտակի հրամանատարը։
01.09.1992 թ. մինչև 01.09.1993 թ. զբաղեցրել է Շուշիի ՊՇ հրամ. տեղակալի, շրջանի հրամանատարի, 01.09.1993 թ. մինչև 01.12.1993 թ. Մոնթեաբերդի պաշտպանական,
01.12.1993 թ. մինչև 12.01.1998 թ. Մարտունու 2-րդ ՊՇ հրամանատարի, 12.01.1998 թ. մինչև 04.09.1999 թ. Ասկերանի ՊՇ հրամանատարի պաշտոնները։
04.09.1999 թ. մինչև 25.02.2000 թ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲՀ ՄՊ գծով տեղակալի, 25.02.2000 թ. մինչև 22.08.2001 թվականը՝ ՊԲՀ առաջին տեղակալի պաշտոնները։
24.07.2002 թ., ավարտելով ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան, նշանակվել է ՀՀ ՊՆ խորհրդականի, իսկ 2003 թ. հուլիսի 31-ից՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ – շտաբի պետի պաշտոններում։
ԼՂՀ Նախագահի 2007 թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։
ԼՂՀ Նախագահի 2012 թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով վերանշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։
ՀՀ Նախագահի 2015 թ. հունիսի 15-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների՝ Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Հորադիզի և Ֆիզուլու ուղղություններով։ Ծանր մարտերում երեք անգամ վիրավորվել է։
ՀՀ Նախագահի 2016 թ. հոկտեմբերի 3-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
2017 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի հրամանով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում: