««Զվարթնոց» օդանավակայանում 18-27 տարեկան տղամարդ ուղևորներին արգելում են ՀՀ տարածքից դուրս գալ, քանի որ իրենց մոտ բացակայում է զինվորական գրքույկը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավաբան Մերի Խաչատրյանը:
«Արմենիա» ավիաընկերությունն այս թեմայի շուրջ այսօր՝ դեկտեմբերի 28-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության կառավարության N 1386 որոշման համաձայն զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրվում է միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում»: