«Տարոն-Ավիա»-ն հունվարի 1-ից կրկնակի կնվազեցնի դեպի Մՙոսկվա թռիչքները: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտարարեց ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը:
Նրա խոսքով՝ սա պարզապես կոմերցիոն քայլ է և կապված է ձմեռային սեզոնի հետ:
Նշենք, որ ավիաընկերությունը նաև հայտարարություն է տարածել այն մասին, որ շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ համաձայն իր կարգախոսի «Միշտ թռիչքի մեջ»:
«Ավիաընկերությունը, հաշվի առնելով ձմեռային չվացուցակի առանձնահատկությունները, 2018 թվականի հունվարի 15-ից հետո կնվազեցնի իր չվերթների հաճախականությունը:Ցանկանում ենք նշել նաև, որ տարածված տեղեկատվությունը, որ ավիաընկերությունը դադարեցնում է գործունեությունը, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հայտարարության մեջ: