13 882 640 ՀՀ դրամ գնահատված տարածքը կնվիրաբերվի «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին

կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Արման Սահակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ 13-րդ փողոց թիվ 56 հասցեում գտնվող 13 882 640 ՀՀ դրամ գնահատված արժեքով, 239 քառ. մետր ընդհանուր մակերեսով լաբորատոր շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.089 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել <<Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությունից և նվիրաբերել այնտեղ բնակվող Կարինե Գառնիկի Մաթևոսյանի ընտանիքին համաձայն հավելվածի (4 անձ)՝ (այսուհետ՝ նվիրառու)` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել