Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված` 2013 թվականի արտադրության «RENAULT DUSTER» մակնիշի մարդատար թվով 2 ավտոմեքենաները` 5,500,000 ՀՀ դրամ 5,600,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով մեքենաները վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
Անհրաժեշտությունը. «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն ավտոմեքենաներ հանձնելու և կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Առողջապահության ազգային ինստիտուտ) կողմից իրականացվող` առողջապահության զարգացման հիմնական ուղղություններից և ռազմավարությունից բխող խնդիրների լուծման, առողջապահության կազմակերպման գիտականորեն հիմնավորման և կառավարման, ֆինանսավորման և տնտեսվարման ժամանակակից մեխանիզմների և բժշկատնտեսագիտական ստանդարտների մշակման, ինչպես նաև վերջինիս կանոնադրությամբ նախատեսված այլ աշխատանքների արդյունավետության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ապահովմամբ: