Երևանի Պուշկինի փողոցի նախկին բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի առաջ:
Հիշեցնենք, որ նրանց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել: Նրանք «Էդիկ Թախունցը խարդախ, տնաքանդ պաշտոնյա» գրությամբ պաստառներով եկել են քաղաքապետարան եւ հանդիպում են պահանջում քաղաքապետարանի աշխատակիցների հետ:
Պուշկին փողոցի նախկին բնակիչները պնդում են, որ իրենց բնակարաններևը քանդել է գործարար Էդիկ Թախունցը՝ խոստանալով փոխհատուցում տալ, բայց առ այսօր ոչինչ չեն ստացել: Նրանց պնդմամբ, չեն վճարում նաեւ իրենց բնակվարձերը: