200 հազար դոլար՝ դրոշակների և պաշտպանության համար. ինչի՞ վրա է ծախսվում քաղաքապետարանի բյուջեն

Երևանի ավագանու նիստին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հետաքրքրվեց քաղաքապետ Տարոն Մարգարյանից, թե ինչու է 2018թ. բյուջեի նախագծով 45 մլն դրամ հատկացվել դրոշակներ գնելուն:

Նրա խոսքով՝ շուրջ 93 հազար ԱՄՆ դոլար է հատկացվում դրոշակներ գնելու համար, մինչդեռ այդ գումարով նիստը վարողը կարող էր սավաններ, բարձեր կարելու համար կտոր գնել: Բյուջեի նախագծով նաև 45 մլն դրամ հատկացվում է պաշտպանության համար:

«Ի՞նչ պաշտպանության մասին է խոսքը, ինչի՞ց պաշտպանելու, ումի՞ց պաշտպանելու: Այսինքն մեր քաղաքացիներից մոտ 200 հազար դոլար հատկացվելու է պաշտպանության եւ դրոշակների համար»,- ասաց Մարինա Խաչատրյանն ու Տարոն Մարգարյանի համար «Սասնա ծռեր» էպոսից հատված մեջբերեց:

Քաղաքապետը չզսպեց իրեն եւ արձագանքեց «Երկիր Ծիրանիի» անդամի ելույթին. «Ավարտեցի՞ք Ձեր ճաճանչափայլ ելույթը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել